
Այսօր «Վրացական երազանք»-ը հայտնեց նախագահի թեկնածուի անունը, որը կփոխարինի Սալոմե Զուրաբիշվիլիին։
Վրաստանի նախագահի թեկնածուն խորհրդարանական մեծամասնության մաս և հակաարևմտյան ուժ հանդիսացող «Ժողովրդի ուժի» առաջնորդ Միխեիլ Կղավելաշվիլին է:
Առավոտյան կուսակցության գրասենյակում այս հարցով քաղխորհրդի նիստ, այնուհետև մամուլի ասուլիս է տեղի ունեցել։
Արդեն հայտարարվել է, որ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 29-ին։
Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն ընտրի նախագահին. այս տարվանից դա անելու է հատուկ «ընտրական կոլեգիան», որը բաղկացած է 300 պատգամավորներից և մունիցիպալիտետների ներկայացուցիչներից։
Կոլեգիայի կազմում մեծամասնություն ունի «Վրացական երազանքը», ուստի ընտրություններն այս դեպքում զուտ ձեւական բնույթ են կրելու։