Վրաստանի նախագահի թեկնածու, «Գիրչի» կուսակցության հիմնադիր Զուրաբ Ջափարիձեն կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ դիմում է Ջավախքում բնակվող հայ երիտասարդներին: Տեսաուղերձում նախագահի թեկնածուն նշում է, որ չնայած հայերեն տեքստն ամբողջությամբ անգիր սովորելու ցանկությանը, դա անհնարին է համարում, այնուհետև կարդում է ուղերձը.
«Հատուկ Ջավախքի հայերի համար» այսպես է մեկնարկում Ջափարիձեն ուղերձը.
«Կարծեմ ես առաջին վրացի քաղաքական գործիչն եմ, որ Ջավախքի բարբառով կզրցեմ ձեզ հետ: Նաև առաջին քաղաքական գործիչն եմ, որը ճիշտը կըսե ձեզի, երբեք հեչմեկե չի հետաքրքրվել ձեր խնդիրներով»։
Ջափարիձեն խոսում է Վրաստանի՝ անկախություն ձեռք բերելուց հետո Ջավախքում տիրող իրավիճակի մասին:
«Չեմ խոստանում ո՛չ գազ, ո՛չ ճանապարհ, ո՛չ թոշակ, ես խոստանում եմ միայն ազատություն», — եզրափակում է Ջափարիձեն:
Նման տեսահոլովակ Ջափարիձեն հրապարակել է նաև ադրբեջաներենով՝ որտեղ դիմում է Քվեմո Քարթլի տարածաշրջանի ադրբեջանալեզու բնակիչներին:
Հատուկ Ջավախքի հայերի համար
Posted by გირჩი / Girchi on Wednesday, October 10, 2018