
Ձերբակալվել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոճուրին: Ինչպես տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից, Գոգոճաուրիի հետ ևս մեկ անձ է ձերբակալվել:
«ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 236-րդ (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահել) և 376-րդ (հանցագործության մասին չհայտնել) հոդվածների հատկանիշներով»,- հայտարարել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Մինդիա Գոգոճուրին մինչ այս ևս մի քանի անգամ ձերբակալվել է: