Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի խոսքով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության ընթացակարգը չի օգնի ապաբևեռացմանը։
Ըստ նրա՝ ընդհակառակը, պաշոնանկությունը բևեռացման կհանգեցնի։
«Ես Եվրախորհրդարանում ներկա էի Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին, ինքս ականատես եղա նրա անկեղծ խնդրանքին Եվրախորհրդարանի անդամներին՝ կապված Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հետ»,- ասել է ԵՄ դեսպանը։
Ի դեպ, նախագահի պաշտոնանկության առաջարկը որոշվել է սեպտեմբերի 1-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետ ունի եզրակացությունը ներկայացնելու համար։
Դատարանի դրական եզրակացության դեպքում նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն, ինչը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չունի։