
Այսօր ժամը 20:00-ին Վրաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա հանդիպում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ բոլոր կողմերին հրավիրում է հանդիպման և քաղաքական երկխոսության:
Իր հերթին Վրաստանի վարչապետը հայտնեց պատրաստակամություն` մասնակցելու ընդդիմության հետ հանդիպմանը: