
Վրաստանի նախագահի նստավայրում ջեռուցումն անջատված է։ Այս մասին TV Pirveli-ի եթերում ասել է «Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն։
Խազարաձեն ընդգծել է, որ այժմ նախագահականում (Օրբելիանիների պալատ) միայն երկու սենյակ է ջեռուցվում․
«Վրաստանի նախագահը ստիպված 90-ականների տաքացուցիչներից է օգտագործում»։
Հիշեցնենք․ «Վրացական երազանք»-ը վաղը՝ դեկտեմբերի 14-ին, պատրաստվում է նոր նախագահ ընտրել՝ կոչ անելով Զուրաբիշվիլին հեռանալ նախագահական նստավայրից։
Զուրաբիշվիլիին հայտարարել է, որ հետընտրական այս շրջանում Վրաստանում այսօր միակ լեգիտիմ ինստիտուտն է ներկայացնում։