Վրաստանի նախագահի նստավայրի դիմաց մի խումբ երիտասարդներ և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բողոքի ակցիա են անցկացնում: Բողոքի պատճառը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից օգոստոսի 28-ին համաներումով ազատ արձակված դատապարտյալն է, որը ոստիկանի սպանության համար 12 տարի ազատազրկման էր դատապարտված:
Ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի դիմաց պարզել են պաստառներ «Ամո՛թ է», «Անպատասխանատու նախագահ», «Ո՞վ է ստիպել համաներում շնորհել» գրություններով: