Նախագահի ելույթը ԵԽ-ում հետաձգվել է

Ապրիլի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Ստրասբուրգ, որտեղ նախագահը պետք է ելույթ ունենար Եվրախորհրդարանում, հետաձգվել է։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ այցի հետաձգման պատճառ է նշվում Վրաստանի կառավարությունից «արհեստականորեն երկարաձգված համաձայնություն» ստանալու գործընթացը։ Ինչպես նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, Եվրախորհրդարանում ելույթի «համապատասխան ժամանակը» կընտրվի Եվրախորհրդարանի նախագահի հետ միասին։

«Վրացական կառավարության կողմից հաստատման արհեստականորեն ձգձգվող գործընթացի պատճառով Վրաստանի նախագահը որոշել է հետաձգել Ստրասբուրգ քաղաք կատարելիք ամենակարևոր այցը, քանի որ նախագահը կարծում է, որ դա պետք է քայլ լինի դեպի ապաբևեռացում:

Եվրախորհրդարանին ուղղված ուղերձը և Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորությունը պետք է հնարավորինս օգտագործվի մեր թեկնածուի կարգավիճակի ամրապնդման համար, և այդ պատճառով ելույթի համար հարմար ժամանակը կընտրվի նախագահի հետ միասին»,- նշված է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանում Զուրաբիշվիլիի ելույթի չեղարկումը Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը «շատ տխուր» է որակել:

«Ես ցանկանում էի, որ մենք ընդունեինք Զուրաբիշվիլիին լիագումար նիստում նախագահական ելույթով հանդես գալու համար։

Հուսով եմ, որ նա կարող է դա անել հաջորդ նիստում: Անհրաժեշտ է Վրաստանը թողնել Եվրամիության օրակարգում»,- գրել է Ֆոն Կրամոնը։