
Վրաստանի նախագահի աշխատակազմում ավարտվել է վերակազմավորման երկրորդ փուլը, որը ենթադրում էր հարցազրույցներ գործող աշխատակիցների հետ:
Նախագահի մամուլի խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին interpressnews լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ ազատվել է 61 աշխատակից, հարցազրույցի արդյունքում 37-ը մնացել է, իսկ 11 աշխատակցի հարցը դեռևս չի քննարկվել, քանի որ գտնվում են դեկրետային արձակուրդում:
2018 թվականի ընտրությունների արդյունքում Վրաստանի նոր նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը կրճատվել է՝ 140-ից հասնելով մինչև 60-ի: Մոտավորապես 4 մլնով նվազել է նաև վարչակազմի ֆինանսավորումը, որը այս տարի կազմում է 6 մլն լարի: