
Վրաստանի նախագահի աշխատակազմի բյուջեն կավելանա 2,2 մլն լարիով՝ հասնելով 8,2 մլնի:
Ինչպես նշվում է բյուջեի փոփոխությունների վերաբերյալ բացատրական փաստաթղթում, աճը պայմանավորված է այս տարվա վարչակազմի ծախսերի դինամիկայով և տարեվերջին նախատեսված այցերով և միջոցառումներով:
Աշխատակազմի 2019 թվականի բյուջեն սկզբում կազմում էր 6 մլն լարի: Հատկանշական է, որ նախորդ նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը 2017-ին կազմում էր 13 194 մլն լարի, իսկ 2018-ին՝ 9,8 մլն լարի: