Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նախագահի աշխատակազմում կայացած ճեպազրույցում մի շարք հայտարարություններ է արել: Զուրաբիշվիլիի խոսքով՝ ոչ ոք չի ցանկանում Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ․ դա ոչ մեկին պետք չէ։
Ըստ նախագահի, սա այն բացահայտ ստերից է, որոնք իր կարծիքով՝ ոչ ոք չի լսել սովետական քարոզչամեքենայից հետո:
«Մենք չենք կարող մի կողմից եվրոպական հեռանկար խնդրել, մյուս կողմից՝ հայհոյել մեր ամերիկյան ռազմավարական գործընկերներին, Եվրահանձնաժողովին և մեղադրել եվրոպացիներին կամ այլ գործընկերներին, թե մեզ ուզում են ներքաշել պատերազմի մեջ»,- ասել է նախագահը։
Զուրաբիշվիլին բացատրել է, թե ինչու է վետո դրել գաղտնալսման մասին օրենքի նախագծի վրա։ Նրա խոսքով, կան հարցեր, երբ վետոն բարձր քաղաքական նշանակություն է կրում:
«Վետոյով ուզում էի ասել, որ կարող է լինել ինչ-որ իրավիճակ, որը պահանջում է որոշակի իրավունքի ընդլայնում, և վերջապես ինչպե՞ս ընդունվեցին այս փոփոխությունները՝ չհիմնավորված, հապճեպ, առանց խորհրդակցությունների ու շահագրգիռ կողմերի ներգրավվածության»,- ասել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին նշել է՝ ուրախ է, որ Վենետիկի հանձնաժողովը կիսում է վետոյի հիմքերը:
Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ ստորագրել է Դավիթ Բաքրաձեի՝ ՄԱԿ-ում Վրաստանի դեսպան նշանակելու մասին հրամանագիրը, քանի որ չի ցանկացել խոչընդոտել գործընթացին, որպեսզի Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված լինի։
Զուրաբիշվիլին ասել է, որ Բաքրաձեի մասին իր կարծիքը հաշվի չեն առնվել, ինչից հետո չի ցանկացել հետաձգել դեսպանի նշանակման գործընթացը։
Գաղտնալսումների գործով լրագրողների բողոքը ներկայացվել է ՄԻԵԴ