Նախագահը վետո դրեց «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների վրա

Հունիսի 13-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների վրա։ Այս հաղորդագրությունը տարածել է նախագահի վարչակազմը։

Ըստ տեղեկության` նախագահը ստորագրել է «Հակակոռուպցիոն օրենքում» փոփոխությունների փաթեթը, սակայն համարում է, որ ներկայացված փոփոխությունները «ֆասադային են և մասնատված», չեն բավարարում Եվրահանձնաժողովի պահանջները։ Այն է` հակակոռուպցիոն բյուրոյի գործունեության արդյունավետության հետագա խթանում և ինստիտուցիոնալ անկախության ու անաչառության ամրապնդում։

Նախագահի հայտարարության մեջ նշված է, որ իր նախաձեռնությամբ «Վրացական խարտիայում» հակակոռուպցիոն բյուրոյի անկախությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է դրա համակարգային բարեփոխում։

Ի դեպ, խորհրդարանը մայիսի 30-ին 80 ձայնով` երրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները։ Ըստ փոփոխության, եթե ԿԸՀ-ում որոշումները և կադրային փոփոխությունները չստանան անդամների երկու երրորդի աջակցությունը, ապա դրանք կարող են ընդունվել պարզ մեծամասնությամբ` վերաքվեարկության ժամանակ։

Երբ փոփոխությունն ուժի մեջ մտնի, ԿԸՀ-ն կկարողանա առանց ընդդիմության ձայների որոշումներ ընդունել, ինչը նախկինում հնարավոր չէր։ Ավելին` ստորև հոդվածում։

«Վրացական երազանքը» չեղարկում է ԿԸՀ խորհրդատվական խորհուրդը