
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ութ դատապարտյալի ներում է շնորհել։ Տեղեկությունը տարածել է նախագահի լրատվական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ վեց դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է պատժից, երկուսի պատժաչափը կրճատվել է:
Ներում ստացած դատապարտյալների ինքնությունը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նրանց թվում կա մեկ կին։