
Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սալոմե Զուրաբիշվիլին գրանցված չէ TikTok վիդեոհոսթինգում. նախագահը չունի ու չի ունեցել հաշիվ` TikTok-ում` ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնի սոցցանցում Զուրաբիշվիլիի մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել: Դրանցից մեկում նախագահը շնորհակալություն էր ասում` ծննդյան շնորհավորանքների համար: Սա հին տեսանյութ է, որը Զուրաբիշվիլին տեղադրել էր ֆեյսբուքյան էջում` դեռ անցած տարի: Այդ ժամանակ նախագահը պանդեմիայի պայմաններում` միայնակ էր անցկացրել ծննդյան օրը։
Ներկայումս Զուրաբիշվիլիի` ավելի քան 9 հազար բաժանորդ ունեցող ֆեյք էջում հրապարակված բոլոր տեսանյութերը հեռացվել են: