Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ ժամը 20:00-ին, ճեպազրույց կանցկացնի։
Ըստ տարբեր մեդիաների՝ ճեպազրույցի թեման, հավանաբար, ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի և ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի հնարավոր միավորումն է։
Նշենք, որ մինչ այդ նախագահի նախաձեռնությամբ Խազարաձեի և Գախարիայի միջև հնարավոր միավորման շուրջ հանդիպումներ են կայացել։ Զուրաբիշվիլիի կոչից հետո նախկին վարչապետ Գախարիան և «Լելո» կուսակցության («Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս է) առաջնորդ Խազարաձեն բանակցություններ է սկսել միավորվելու շուրջ, սակայն նախագահի աշխատակազմում մի քանի օր տևած հանդիպումներից հետո համաձայնություն ձեռք չի բերվել։
Այնուամենայնիվ, կողմերը հայտարարում են, որ պատրաստ են միավորման: Սեպտեմբերի 20-ին Գախարիան կրկին բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել, թեև մեկնարկի համար 3 պայման էր նշել:
Խազարաձե-Գախարիա միավորումը լավագույն այլընտրա՞նք ընտրողների համար. կարծիքներ