Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Կաթոլիկ, Լյութերական և Հայ Առաքելական Եկեղեցիներին և նրանց միաբանություններին Ամենափրկչի Հարության տոնի առթիվ։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր մեր բազմադավան և բազմազգ երկրում նշում են քրիստոնեական այս շքեղ տոնը։
Ես միանում եմ ձեր տոնակատարությանը և մաղթում առողջություն, բարեկեցություն և երջանկություն միասնական, խաղաղ և հաջողակ Վրաստանում», — նշված է նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք` Հայ Առաքելական Եկեղեցին այսօր`մարտի 31-ին, նշում է Սուրբ Զատիկը։ Երեկ` մարտի 30-ին, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվել։
Ճրագալույցի պատարագ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ