Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին գահակալման 45-ամյակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Ձեզ գահակալման 45-ամյակի կապակցությամբ։ Վրաց եկեղեցու և ժողովրդի պատմության մեջ անցած 45 տարիները կարելի է անվանել հասարակության վերափոխման դարաշրջան։
Այսօր դժվար է պատկերացնել, բայց աշխարհում, որտեղ 45 տարի առաջ քրիստոնեական աշխարհայացքը հալածվում էր որպես արժեք, Ձեր հոտն առաջնորդեցիք Քրիստոսի ճշմարիտ ճանապարհով: Հանդուրժողականության դարավոր մշակույթը, որի պահպանման և ամրապնդման գործում ամենամեծն է Ձեր ներդրումը, Վրաստանի գլխավոր հենասյունն է եվրոպական ընտանիքին միավորվելու», — ասվում է Սալոմե Զուբիշվիլիի շնորհավորական ուղերձում։
Նախագահն իր նամակում ընդգծում է նաև, որ պատրիարքն իր ծառայության ողջ ընթացքում վաստակել է անկեղծ սեր ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։
«Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու անունից շնորհավորում եմ Ձեզ այս կարևորագույն օրվա կապակցությամբ, մաղթում երկարակեցություն»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նշենք, որ Իլիա Երկրորդը որպես Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք օծվել է 1977 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սվետիսցխովելիի տաճարում: