
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կողմ է, որ իշխանությունները մեկ այլ լուծում գտնեն երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի կարգավիճակի համար: Այս մասին Զուրաբիշվիլին խոսել է Українська правда-ին տված հարցազրույցում։
Զուրաբիշվիլին Սաակաշվիլիի վիճակի մասին ասել է, որ, օրինակ, նրան կարելի է ազատ արձակել էլեկտրոնային թևնոցով, իսկ Գվարամիային ներում շնորհելու որոշում չի կայացրել։
«Որպես նախագահ՝ ես պետք է հաշվի առնեմ վրաց ժողովրդի տրամադրությունները։ Վրաց ժողովուրդն ինը տարի ապրել է Սաակաշվիլիի ռեժիմի ներքո, որը բազմաթիվ զոհեր է տվել։ Սա այն հարցն է, որը շարունակում է բևեռացնել Վրաստանի բնակչությանը։ Միանշանակ չէ, որ Վրաստանի բնակչությունը նրան անմեղ է համարում»,- նշել է նախագահը:
Զուրաբիշվիլիի խոսքով, Գվարամայի դեպքում իրավիճակը լիովին այլ է: