Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին և մարզչական անձնակազմին պարգևատրել է Պատվո շքանշանով։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ Ազատության հրապարակում, որտեղ խաղացողները հանդիպել են հավաքված երկրպագուներին։
«Այսօր հրաշալի օր է: Ես այսպիսի Վրաստան եմ ուզում: Ես ուրախ եմ այս տղաների կերտած հրաշքով, բայց հրաշքներն հենց այնպես չեն գալիս, դա քրտնաջան աշխատանք է, նվիրում, տաղանդ, վերաբերմունք, պրոֆեսիոնալիզմ, թիմային աշխատանք, սեր է երկրի հանդեպ, և նրանք այս ամենն այնպես են համատեղել, որ հասել են անհասանելիին: Երախտապարտ ենք ձեզ, շատ շնորհակալություն նրանց աջակցության համար»,- ասել է նախագահ Զուրաբիշվիլին։
Ուշագրավ է, որ մինչ մրցանակաբաշխությունը բացականչյունների ներքո բեմ բարձրացած վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Սալոմե Զուրաբիշվիլիին ներկայացնելով, չի ասել նախագահ բառը։
Նշենք, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները Ազատության հրապարակ են ժամանել երթով։ Նրանք բաց ավտոբուսով անցել են Ճավճավաձե-Մելիքիշվիլի-Ռուսթավելի պողոտայով։ Երկրպագուները ճանապարհին ողջունել են թիմի անդամներին՝ երգելով ու բացականչություններով։