
Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել 8 դատապարտյալի։ Այս տեղեկությունը տարածել են նախագահի աշխատակազմից։
Ըստ հաղորդագրության՝ քրեակատարողական հիմնարկում ազատազրկման պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է 6 դատապարտյալ, նրանցից մեկը կին դատապարտյալ է։
Քրեակատարողական հիմնարկում պատժի կրման մնացած ժամկետը կրճատվել է 2 դատապարտյալի համար, նրանցից մեկը նույնպես կին դատապարտյալ է: