
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 17 դատապարտյալի։
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ ՔԿՀ-ում պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է 13 դատապարտյալ, այդ թվում՝ 2 կին։
Տեղեկության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ժամկետը կրճատվել է 4, այդ թվում՝ 1 կին դատապարտյալի նկատմամբ։