
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 15 դատապարտյալի, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Ըստ տեղեկության՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց ազատվել է 9 դատապարտյալ, նրանց թվում՝ 2 դատապարտյալ կին։
«6 դատապարտյալի պատժի մնացած ժամկետը կրճատվել է»,- հայտնել են նախագահի աշխատակազմից։