
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր աշխատակազմի մի մասին՝ նշելով, որ այն դեռևս ամբողջովին համալրված չէ թիմի անդամներով։
Նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Լաշա Ժվանիան: Վերջինիս տեղակալը Քեթևան Մախարաշվիլին է։ Վերջինս համակարգելու է էթնիկ փոքրամասնությունների և սեռական հավասարության հարցերով նախագահի գործունեությունը՝ ժամանակավոր ստանձնելով նաև մամլո խոսնակի պարտականությունները:
Դիմիտրի Գաբունիան նշանակվել է նախագահի խորհրդարանական քարտուղար, Սիմոն Պետրեդիսը՝ հաշմանդամների հարցով խորհրդական: Նախագահի Սփյուռքի և քաղաքացիության հարցերը կհամակարգի Նաթիա Սուլավան:
Զուրաբիշվիլիի ռազմական հարցերով խորհրդական է նշանակվել Ալեքսի Բարբաքաձեն, հասարակայնության հետ կապերի հարցերով խորհրդական՝ Իրինա Շենգելիան։