Նախագահը՝ «Միասնության» երթի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում անդրադարձել է երեկ կայացած «Միասնության» երթին։

«Վրաստանը այն բացառիկ երկրներից է, որտեղ կարելի է տեսնել էթնիկ փոքրամասնությունների միասնական երթ` եվրոպական ապագայի համար: Բողոքի ակցիաները մոտենում են մեկամսյա ժամկետին. քաղաքացիները պահանջում են էական փոփոխություններ»,-գրում է նախագահը։

Հիշեցնենք՝ Միասնության երթին մասնակցել են Վրաստանի էթնիկ խմբերի ներկայացուցիչ քաղաքացիները՝ հայեր, քրդեր, քիստեր, ադրբեջանցիներ, հրեաներ, հույներ և այլք։ Նրանք երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։

Ցույցի մասնակիցները միացել են քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նոր, արդար ընտրությունների անցկացման և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի վերսկսման պահանջներին։

«Միասնության» երթ Թբիլիսիում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ