
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2023 թվականին «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաների մասնակից Լազարե Գրիգորիադիսին ներում է շնորհել:
Այս մասին նախագահը հայտարարել է «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: Զուրաբիշվիլին նշել է, որ ինքը դեռ պաշտոնապես չի ստորագրել համաներման ակտը։
Ըստ նախագահի՝ այս որոշումը կայացրել է այսօր առավոտյան: Նախագահն ասել է նաև, որ իր որոշումից հետո փորձեր կլինեն առերեսվելու գերագույն գլխավոր հրամանատարի և ոստիկանության հետ, թեև Գրիգորիադիսի քրեական գործում, ըստ նրա՝ բավարար ապացույցներ չեն եղել։
Ի դեպ, 2023 թվականի մարտի 7-9-ին «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաների մասնակից 22-ամյա Լազարե Գրիգորիադիսի վճիռը հրապարակվել էր այսօր. նա 9 տարվա ազատազրկման է դատապարտվեց: