Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 13-ի ժամը 19:00-ին Օրբելիանիի պալատի դիմաց տեղի կունենա հանրային տոնակատարություն, որտեղ նախագահը կպարգևատրի վրացի օլիմպիականներին և պարալիմպիականներին։
Այս տեղեկությունը տարածել են նախագահի աշխատակազմից։ Ըստ հաղորդագրության` միջոցառմանը ներկայացած քաղաքացիները հնարավորություն կունենան վրացի մարզիկներին շնորհավորելու օլիմպիական և պարալիմպիկ խաղերում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Սեպտեմբերի 13-ի երեկոյան Օրբելիանիի պալատի դիմաց տեղի կունենա հանրային տոնախմբություն։ Հրավիրում ենք բոլորին և հուսով ենք, որ շատերը կգան, և ներկա քաղաքացիները հնարավորություն կունենան շնորհավորելու օլիմպիականներին»,- ասված է հաղորդագրության մեջ։