
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Վրաստանի բնակչությանը` կոչ անելով ժամանակին անցնել հեպատիտի համապատասխան թեստավորումը և հարկ եղած դեպքում ստանալ բուժում, որը Վրաստանում անվճար է:
«Բաց մի թողեք այս հնարավորությունը և չհրաժարվենք դրանից,- հայտարարել է Զուրաբիշվիլին, -Հեպատիտ C-ով հիվանդացած Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, առանց հավելյալ ներդրման կարող է օգտվել պետական ծրագրից և համապատասխան դեղամիջոցներ ստանա անվճար»: