Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացմանը։ Այդ մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վրաստանի նախագահը օլիմպիական խաղերին մասնակցող երկրների պետական ղեկավարների և կառավարությունների ղեկավարների հետ կմասնակցի մարզական գագաթնաժողովին, որը կազմակերպել են Միջազգային օլիմպիական կոմիտեն և Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, և որը կհյուրընկալի մոտ 500 մասնակցի, այդ թվում՝ մարզիկների և սպորտային շարժման ներկայացուցիչների։
Վրաստանի նախագահը ներկա կգտնվի Լուվրում կայանալիք «Փարիզ-2024» օլիմպիական խաղերին մասնակցող երկրների պատվին հրավիրված գալա ընթրիքին։
Ի դեպ, «Փարիզ-2024» օլիմպիական խաղերին կմասնակցեն 28 վրացի մարզիկներ։ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում հանդես կգա կանանց և տղամարդկանց խառը ձյուդոյի հավաքականը։
Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։