Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը, ըստ որի Ուկրաինային աջակցելու քայլերից մեկն էլ Օրբելիանիի պալատում Ուկրաինայի պետական դրոշի ցուցադրումն է։
«Վրաստանի նախագահի աջակցությունն արտահայտվում է ոչ թե Ուկրաինայի դրոշների ցուցադրմամբ, այլ նրա հստակ հայտարարություններով, նրա ներկայությունը Փարիզում և Բրյուսելում այսօր հենց դա է վկայում»,- գրել է Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Վրաստանի աջակցությունն Ուկրաինային» խորագրի ներքո Վրաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Ուկրաինային աջակցելու համար կառավարության ձեռնարկած քայլերի ցանկը։
Օրբելիանիի նախագահական նստավայրի ճակատային մասում Վրաստանի և Ուկրաինայի դրոշները կախվել են պատերազմի նախօրեին՝ հաջակցություն Ուկրաինայի։