Նախագահը հատուկջոկատայիններին ՕՄՈՆ է անվանել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է դեկտեմբերի 3-4-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ցրմանը։ Նա իշխող «Վրացական երազանք»-ի հատուկջոկատայիններին անվանել է «ՕՄՈՆ»՝ նշելով ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում։

«Բռնության և ռեպրեսիաների 6-րդ օրը»,- X սոցիալական ցանցում գրել է նախագահը:

Ըստ նախագահի՝ «Վրացական երազանք»-ի «ՕՄՈՆ» ուժերը «վայրագորեն ցրել են եվրոպամետ խաղաղ ցույցի մասնակիցներին»։

«Անհամաչափորեն օգտագործվում են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Կան զանգվածային ձերբակալություններ և ոչ պատշաճ վերաբերմունքի դեպքեր»,- գրել է Զուրաբիշվիլին։

Ի դեպ, «ՕՄՈՆ»-ը Ռուսաստանի Զինված ուժերի կազմում գտնվող ռազմական ոստիկանության հատուկ ստորաբաժանումների համակարգ է: