Սեպտեմբերի 12-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։
Նախագահականում հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Նախագահականը դեռևս միայն հանդիպման մասին է տեղեկատվություն հրապարակել, թե ինչ հարցեր են քննարկվել դեսպանների հետ, հայտնի չէ։
Դիվանգիտական կորպուսների ներկացուցիչները որևէ հայտարարություն չեն արել ո՛չ նախագահի հետ հանդիպումից առաջ, ո՛չ դրանից հետո։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով։
Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների իսկությունը, ինչը անհրաժեշտ նախադրյալ է եղել փաստաթուղթը դատարան ուղարկելու համար։ Զուրաբիշվիլիի դեմ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրել է խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավոր։
«Վրացական երազանքը» սկսել է նախագահի պաշտոնանկության ընթացակարգը, քանի որ, ըստ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, Զուրաբիշվիլին «կոպտորեն խախտել է» Վրաստանի սահմանադրությունը և առանց կառավարության համաձայնության մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ։
Նախագահի պաշտոնանկությունը եվրաինտեգրման գործընթացի սաբոտա՞ժ. կարծիքներ