Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատում հանդիպել է անցյալ տարի՝ 2023 թվականի մարտի 7-8-ը տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցած երիտասարդներին և պատասխանել նրանց հարցերին։ Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի աշխատակազմը։
Մամուլի հաղորդագրությունյան համաձայն՝ հանդիպման ընթացքում նախագահը վերհիշել է մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները և շնորհակալություն հայտնել երիտասարդներին քաղաքացիական ակտիվության համար, որն ըստ նրա արդեն գրվել է Վրաստանի պատմության մեջ։
«Այս տարի շատ ավելի կարևոր է լինելու երիտասարդների ներգրավվածությունը, ձեր ընտրություններին գալը և մոբիլիզացումը ընտրություններին մասնակցելու համար», — ասել է նախագահը։
Ի դեպ, 2023 թվականի մարտի 7-9-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Գործակալների մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող թևը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Համաձայն այդ փաստաթղթի՝ Վրաստանի գործընկեր երկրներից ֆինանսավորում ստացող բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները պետք է գրանցվեին գործակալների ռեեստրում։
Այս գործընթացին մի քանի օր հաջորդեցին լայնածավալ ակցիաներ Թբիլիսիում և այլ քաղաքներում, որից հետո իշխող կուսակցությունը տապալեց օրինագիծը։