
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում հանդիպել է ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողներին։
Հատկանշական է, որ հանդիպումն ընթացել է դռնփակ։
Ի դեպ, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների մայրերը խնդրում են ապահովել «Վոսորիտիդ» դեղամիջոցի ներկրումն ու ֆինանսավորումը։
Վերջին մի քանի օրվա ընթացքում որոշ ծնողներ գիշերում են կառավարության շենքի մոտ: Նրանք պնդում են, որ այդ դեղամիջոցը կենսական նշանակություն ունի ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների համար: