
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին կմեկնի Բրյուսել՝ ելույթ ունենալու Եվրախորհրդարանում, հայտնում են նախագահի վարչակազմից:
Ի դեպ, ավելի վաղ նախագահը Վրաստանի կառավարությանը մեղադրել էր Բրյուսել մեկնելու թույլտվության տրամադրումը ձգձգելու մեջ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 19-ին մեկնաբանել էր հարցը՝ նշելով, որ այն պետք է լուծվի վարչակազմերի միջև, և այն հանրայնացնելը լուրջ չէ: