
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ուկրաինայի քաղաքների ռմբակոծմանը։
«Կիևի և այլ քաղաքների ռմբակոծումը սարսափելի պատմություն է: Քաղաքացիական բնակչության վրա անկանոն հարձակման նպատակը նրանց ոչնչացնելն ու վախ սերմանելն է, բայց աշխարհը տեսավ ուկրաինացի ազգի ուժը: Ամբողջ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին», — գրել է նախագահը թվիթերյան էջում։
Նշենք, որ առկա տեղեկության համաձայն՝ այսօր ռուսական ռազմական ուժերը երկար դադարից հետո հարձակում են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 5 մարդ։