
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեսպանների հետ կքննարկի, թե ինչ կարող է անել իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը վերականգնելու համար: Այս մասին ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքում է միջազգային կազմակերպությունների և դիվանագետների՝ քաղաքական ընդդիմախոսների միջև շարունակական երկխոսության վերաբերյալ հայտարարություններին: Նախագահը կկապվի դեսպանությունների ներկայացուցիչների հետ, նրանց հետ կքննարկի, թե ինչպիսին կարող է լինել նախագահի ներգրավվածությունը այս երկխոսության վերսկսման գործում», — գրված է հայտարարության մեջ:
Իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները դադարեցվել են, երբ Գերագույն դատարանը Գիգի Ուգուլավային դատապարտեց 3 տարվա ազատազրկման: Դրան հաջորդեցին բազմաթիվ դեսպանությունների, կոնգրեսականների, պատգամավորների հայտարարություններ: