Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Անա Գոգուաձեին պարգևատրել է Պատվո մեդալով՝ հաշմանդամների իրավունքների պաշտպանության գործում ներդրած հատուկ ավանդի, հասարակության մեջ նրանց խնդիրները ներկայացնելու, այդ խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման և քաղաքացիական ամուր դիրքորոշման համար։
Զուրաբիշվիլիի խոսքով, Գոգուաձեն օրինակ է, թե ինչպես մարդը չպետք է հանձնվի և, չնայած արտաքին խոչընդոտներին, պաշտպանի իրեն ու անի իր գործը:
«Ավելի շատ ջանք ու աջակցություն է պետք՝ լինի պետության կողմից, թե հասարակության։ Առաջին հերթին անհատների գործունեությունն է արդյունք տալիս։ Նախորդ տարիներին այլ համակարգում ամեն ինչ սպասելի էր պետությունից, բայց այսօր մենք ապրում ենք ազատ երկրում, որտեղ անհատների գործունեությունը շատ կարևոր է»,- նշել է նախագահը: