
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 22 դատապարտյալի ներում է շնորհել: Տեղեկությունը տարածել է նախագահի աշխատակազմը:
Տարածված տեղեկատվության մեջ նշվում է, որ քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է 14 դատապարտյալ, որոնցից 1-ը կին դատապարտյալ է։
7 դատապարտյալի համար կրճատվել է ՔՀԿ-ում պատիժը կրելու պատժաչափը: Համաներման ակտը վերաբերել է նաև 1 պայմանական դատապարտյալի, ով ամբողջությամբ ազատվել է հետագա պայմանական ազատազրկման կրումից։