
Հուլիսի 11-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 13 դատապարտյալի ներում է շնորհել, տեղեկացրել են նախագահի աշխատակազմից:
«6 դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է քրեակատարողական հիմնարկում պատիժը հետագա կրելուց, իսկ 5 դատապարտյալի պատժաչափը կրճատվել է, այդ թվում՝ 1 կին դատապարտյալի։ Համաներման ակտը վերաբերել է նաև 2 դատապարտյալի, որոնց պատիժները չեն առնչվում ազատազրկմանը»,- նշված է հաղորդագրությունում։
Նախագագի աշխատակազմը ներված անձանց անունները չի հրապարակել։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահը միակ մարդն է երկրում, որ կարող է առանց որևէ բացատրության ներում շնորհել ցանկացած ծանր հանցագործության համար դատապարտվածին։