Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր 12 դատապարտյալի ներում է շնորհել, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Տեղեկության համաձայն, 4 դատապարտյալ ազատվել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով հետագա պատիժը կրելուց, իսկ 3 դատապարտյալի պատժի կրման մնացած պատժաչափը կրճատվել է։
Վրաստանի նախագահի համաներման ակտը վերաբերել է նաև 5 դատապարտյալի, ովքեր պատիժը քրեակատարողական հիմնարկում չեն անցկացրել, 5-ից 2-ը կին է: