Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպման մասին պաշտոնական տեղեկություն չի տրվել։
Սակայն, նախագահի հետ հանդիպումից հետո, ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ խոսակցության հիմնական թեման եվրաինտեգրումն է եղել։ Նրանց խոսքով, հանդիպմանը քննարկվել է նաև նախագահի պաշտոնանկության հարցը։
«Քննարկման հիմնական թեման այն էր, թե ինչ և ինչպես պետք է անենք, որպեսզի «Վրացական երազանքի» ստեղծած խոչընդոտներն այս ճանապարհին չդառնան անհաղթահարելի։ Իսկ նախագահի պաշտոնանկության խնդիրը միայն նախագահի իմպիչմենտ չէ, դա Վրաստանի եվրոպական ուղու իմպիչմենտն է, որն իրականացնում է «Վրացական երազանքը» և դրանով իսկ կատարում է Ռուսաստանի ցանկությունը»,- ասել է ընդդիմադիր «Լելո» կուսկակցության անդամ Անա Նացվլիշվիլին։
«Եվրոօպտիմիստներ» խորհրդարանական քաղաքական խմբի ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեն հայտնել է, որ նախագահի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ սանկցիային։
Նախագահի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։ Նրա խոսքով, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային բանկում առկա գործընթացներին։