
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 26-ին, նախագահական նստավայրում համակարգման հարթակ կստեղծի։ Այս հայտարարությունը նախագահն արել է հոկտեմբերի 7-ի ճեպազրույցում։
Ըստ նրա՝ համակարգման հարթակի նպատակը հնարավորության ստեղծումն է հետևելու այն ամենին, ինչ տեղի կունենա ընտրությունների օրը, որից հետո «միասին կտոնեն հաղթանակը»:
«Մեր բոլորիս պարտքն է գնալ ընտրությունների, և ոչ մի ձայն չօգտագործված չմնա՝ այս երկիրը պաշտպանելու համար։ Պաշտպանենք անկախությունը, պաշտպանենք նրա եվրոպական ապագան»,- ասել է նախագահը:
Զուրաբիշվիլին համակարգման հարթակի մասին այլ մանրամասներ չի հայտնել:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսանոց շեմով։