
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցեն նաև արտերկրում ապրող Վրաստանի քաղաքացիները։ Արտերկրի 56 ընտրատեղամասերում գրանցված են 53 հազար ընտրողներ, հայտարարել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդը: Ընտրատեղամասեր կբացվեն 39 երկրներում:
Ըստ Կոնստանտինիդի, քաղաքացիները կարող են գրանցվել նախագահական ընտրությունների համար նաև տնից` էլեկտրոնային եղանակով, անվճար: