Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հրապարակել է Վրաստանի կառավարության կողմից նախագահ Զուրաբիշվիլիին ուղղված մեղադրանքների իրավական գնահատականը՝ նշելով, որ նախագահը չի խախտել Սահմանադրությունը։
Նշենք, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը հայտնել էր, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է նախագահի հարցով դիմել Սահմանադրական դատարան։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ՝ մարտի 14-ին, ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա քննադատել է խորհրդարանին և ասել, որ այսօր հասարակությունն ավելի սթափ և գիտակից է, քան խորհրդարանը։ Նախագահը խոսել է նաև Վրաստանի արտաքին քաղաքականության մասին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ֆոնին։