Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի Օրբելիանիի պալատում հանդիպել է ամենամյա 8-րդ միջազգային «Անցումային տարի» համաժողովի մասնակիցներին։
Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ Սալոմե Զուրաբիշվիլին գնահատել է երկրի ներկայիս քաղաքական իրավիճակը և ասել, որ այս տարին Վրաստանի համար ոչ միայն կարևոր, այլև վճռորոշ և «էկզիստենցիալ պահ է»։
«Վստահ չեմ, որ վերջին ժամանակներս մենք ունեցել ենք այնպիսի վճռորոշ պահեր, ինչպիսին կունենանք հոկտեմբերի 26-ին: Վրաստանն իսկապես անցումային փուլում է, «Վրացական երազանք»-ը դադարել է երազանք լինելուց, դարձել է մղձավանջ. նա Վրաստանը հեռացնում է իր վաղեմի նպատակից»,- ասել է նախագահը։
Անդրադառնալով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին` նախագահն ընդգծել է, որ այն ամենն, ինչ այսօր կատարվում է, ողբերգություն է Վրաստանի համար։