
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցել է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ մոր մահվան կապակցությամբ:
«Խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի մոր՝ Ցիցինո Իվանիշվիլիի մահվան կապակցությամբ: Այս դժվարին պահին Ձեր ընտանիքի հետ միասին սգում եմ Ձեր կորուստը», — ասված է նախագահի ցավակցական հեռագրում:
Վրաստանի ամենահարուստ ու թերևս ամենաազդեցիկ մարդու մայրը կյանքից հեռացել է 96 տարեկան հասակում: Ցիցինո Իվանիշվիլին ապրում Էր Իմերեթիի Սաչխերե քաղաքում: