Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ Եվրամիության հետ բանակցություններից հրաժարվելուց հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Այս տեղեկությունը տարածել են նախագահի աշխատակազմից։ Ըստ հաղորդագրության` հանդիպումը տեղի կունենա այսօր երեկոյան Օրբելիանիի պալատում։
Դիվանագետների հետ հանդիպումից հետո Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ: Նախագահը, հավանաբար, ժամը 20:00-ին հայտարարություն կանի:
Նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել