
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու կապակցությամբ շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին:
«Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Ձեր երկրին ու ժողովրդին ծառայելու գործում հաջողություններ եմ մաղթում»,- Twitter-ի իր էջում գրել է Լիտվայի նախագահը:
Նշենք, որ ձայների 99.7 տոկոսը հաշվարկվել է: Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է ընտրողների 59.56 տոկոսը, իսկ Գրիգոլ Վաշաձեի օգտին՝ 40.44 տոկոսը: