
«Նախ պետք է արգելել աբորտը, հետո նոր սկսել խոսել երեխաների իրավունքների ու պարտականությունների մասին»,- այս մասին խորհրդարանում «Երեխաների իրավունքների մասին» օրինագծի քննարկմանն ասել է մեծամասնության անդամ Ալեքսանդրե Էրքվանիան։
«Այսօր չեմ պատրաստվում խոսել ներկայացված օրինագծի մասին․ կարծում եմ, որ նույնիսկ բարոյական իրավունք չունենք խոսել երեխաների իրավունքներից և հատկապես նրանց կյանքի իրավունքից: Այն դեպքում երբ երկրում օրինական է աբորտը, որտեղ տարեկան հարյուր հազարավոր անմեղ երեխաների արյուն է թափվում»,- հայտարարել է պատգամավորը:
Նա վերջում կոչ է արել որպեսզի նախ և առաջ ապահովել երեխաների կյանքի իրավունքը՝ երկրում արգելելով աբորտը, ապա նոր սկսել քննարկումներ երեխաների իրավունքների ու պարտականությունների մասին, քանի որ, ըստ նրա, կյանքն է մարդու այլ արժանիքների որոշիչը: