
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Դագլաս Ջոունսի հայտարարությամբ, Ամերիկան և ՆԱՏՕ-ն բարեփոխումների իրականացման տեսանկյունից շարունակում են աջակցությունը Վրաստանին, որպեսզի երկիրը բարեփոխումների ճանապարհով ՆԱՏՕ-ում անդամագրվելու թեկնածու դառնա:
Առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Ջոունսը հայտարարել է նաև, որ Վրաստանի՝ եվրաաատլանտյան դաշինք անդամագրվելու ճանապարհին որևէ երկիր չպետք է խանգարի:
«Վրաստանը դաշինքի հզոր դաշնակիցն է, երկարատև գործընկերն ու ՆԱՏՕ-ի գործողությունների մասնակիցը: Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանին՝ բարեփոխումների ուժեղացման ուղղությամբ»,- հայտարարել է Դագլաս Ջոունսը: